Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստամբուլում բարիկադներ են ուզում կառուցել

Ստամբուլում բարիկադներ են ուզում կառուցել
12.03.2015 | 12:31

Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, կան ձերբակալվածներ՝ հայտնում է Today's Zaman-ը։ Ստամբուլում ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել։ Օքմեյդանի թաղամասում փակվել են խանութները։ Ցուցարարները փողոց են դուրս եկել 2013-ին Գեզի զբոսայգու ակցիաների ժամանակ ոստիկանների սպանած անչափահասի՝ Բերկին Էլվանի մահվան տարելիցի առիթով։ Նրան հիշել են ամբողջ Թուրքիայում։ Բախումներ են եղել Անկարայում։ Նոր ցույցերի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել, կա 11 ձերբակալված Անկարայում։

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ